Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ուր գնում ես, խաղադրույքի թաքնված գովազդ է․ էդ մարդիկ մեզ մարտահրավե՞ր են նետում»․ Փաշինյան

13:18, հինգշաբթի, 07 հուլիսի, 2022 թ.
«Ուր գնում ես, խաղադրույքի թաքնված գովազդ է․ էդ մարդիկ մեզ մարտահրավե՞ր են նետում»․ Փաշինյան

«էս Կառավարության նիստում քանի անգամ է՝ ասում եմ, որ խաղադրույքների թաքնված գովազդներ չլինեն հանրապետությունում»,- այսօր՝ Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուր գնում ես, խաղադրույքի թաքնված գովազդ ա։ Էդ մարդիկ չեն լսո՞ւմ, մարտահրավեր են նետո՞ւմ մեզ, ուր գնում ես՝ «Bet», «Bet», «Bet»․․․ Ասենք, էդ ի՞նչ ա նշանակում։ Եթե պետք է, ընդունեք օրենք, նշեք, որ կոնկրետ բառերն արգելվում է գովազդել, և եթե էդ ընկերությունները տենց վերաբերմունք ունեն Կառավարության կողմից վարվող քաղաքականության նկատմամբ, ուրեմն թող իրենք էլ զգան մեր հակադարձ վերաբերմունքը»,- նշեց նա։

«Էս որերորդ անգամն է, որ ես Կառավարության նիստում այս թեմայով խոսում եմ․ խոսքը վերաբերում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, Ոստիկանությանը, ԱԱԾ-ին․․․ Բա դուք չե՞ք անցնում էդ փողոցներով, չե՞ք տեսնում»,- ասաց վարչապետը։

4910 | 0
Facebook