Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թունավորված է բնակչության մոտ 30%-ը». Նինոծմինդայի առողջապահության կենտրոնի տնօրեն

13:30, շաբաթ, 02 հուլիսի, 2022 թ.
«Թունավորված է բնակչության մոտ 30%-ը». Նինոծմինդայի առողջապահության կենտրոնի տնօրեն

Հունիսի 29-ի երեկոյան, Նինոծմինդայի շրջանի Մեծ Արագյալ գյուղում բացահայտվել են թունավորման դեպքեր։ Բնակիչները ենթադրում են, որ թունավորման պատճառը կարող է լինել խմելու ջուրը, գրում է Jnews-ը:

«Ժողովրդի կարծիքով թունավորումը կապված է ջրի հետ, այդպես են ենթադրում։ Թունավորվածների քանակը բավականին շատ է, բնակչության մոտ 30 տոկոսը։ Ծանր դեպքեր չկան, ստամոքսաղիքային երևույթներ են՝ ընդհանուր թուլություն, սրտխառնոց, լուծ, բայց կարճատև, երկու օր է տևում, առավելագույնը երեք, բնակիչներին անհանգստացնում է հիմնականում թուլությունը»,- ասել է Նինոծմինդայի հասարակական առողջապահության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանը:

Ջրի ավազանը քլորացվել է, ջրից նմուշ է վերցվել, որը կուղարկվի լաբորատորիա հետազոտման։ Բնակիչներին զգուշացվել է, որ ջուրն օգտագործեն միայն եռացնելուց հետո։

5510 | 0
Facebook