Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կեղծ ընդդիմությունը խանգարում է մեզ՝ թույլ չտալով երրորդ ուժին ճեղքում կատարել». Ժիրայր Սեֆիլյան

14:00, ուրբաթ, 01 հուլիսի, 2022 թ.
«Կեղծ ընդդիմությունը խանգարում է մեզ՝ թույլ չտալով երրորդ ուժին ճեղքում կատարել». Ժիրայր Սեֆիլյան

«Լուծումը՝ օր առաջ Երևանում ազգային քաղաքական գլուխ ձևավորելու մեջ է»,- ԱԺԲ-ի ասուլիսի ժամանակ՝ խոսելով Արցախի առջև ծառացած խնդիրներից, ասաց Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

«Մինչև այդ պահը գա, մենք պիտի ժամանակ չկորցնենք՝ արտաքին վտանգի ամենավատ սցենարին նախապատրաստվելու ուղղությամբ, նշեմ, որ այս օրերին նախապատրաստական աշխատանքներ ենք տանում դրա համար»,- նշեց նա:

«Շատերն են ականատես, թե կեղծ ընդդիմություն կոչեցյալն ինչպես է խանգարում մեզ: Նրա գործառույթներից մեկը երրորդ ուժի ճեղքում կատարելը թույլ չտալն է, բայց Բևեռը կգտնի այդ խոչընդոտները շրջանցելու ձևը»,- հայտարարեց Սեֆիլյանը:

2960 | 2
Facebook