Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շվեդիան և Ֆինլանդիան պաշտոնապես հրավիրվել են ՆԱՏՕ

19:36, չորեքշաբթի, 29 հունիսի, 2022 թ.
Շվեդիան և Ֆինլանդիան պաշտոնապես հրավիրվել են ՆԱՏՕ

ՆԱՏՕ-ի անդամ երկրները պաշտոնապես որոշել են դաշինք հրավիրել Շվեդիային և Ֆինլանդիային։ Այս մասին հաղորդվում է հունիսի 29-ին թվագրված կոմյունիկեում, հայտնում է SVT շվեդական հեռուստաալիքը։
     «Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալը նրանց (դաշնակիցներին) կդարձնի ավելի անվտանգ, ՆԱՏՕ-ն՝ ավելի ուժեղ, իսկ Եվրատլանտյան տարածքը՝ ավելի ապահով»,- ասվում է հայտարարության մեջ։
     ՆԱՏՕ-ն նաև հայտարարում է նոր ռազմավարական հայեցակարգի մասին, որը նկարագրում է «Ռուսաստանը՝ որպես դաշնակիցների անվտանգության ամենալուրջ և անմիջական սպառնալիք»:

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին Թուրքիան պայմանագիր կնքեց Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ, որը հնարավորություն տվեց վերացնել անդամակցության գործընթացի մեկնարկի վերջին խոչընդոտը։

7656 | 0
Facebook