Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսի ընթացքում պատասխանելով այն հարցին, թե այժմ ԵԱՀԿ Մինսկի խումբն իր համար կա՞, թե՞ ոչ, նշեց․ «Մինսկի խումբն ունի 3 համանախագահ և երեքն էլ հաստատել են իրենց հանձնառությունը Լեռնային Ղաբարաղի հիմնահարցի մասով։ Միսնկի խումբը չի հայտարարել իր չգոյության մասին»,- ասաց Փաշինյանը։
«2016 թվականին ԵԱՀԿ Մինսկի համանախագահների առաջարկները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին, դա ոչ այլ ինչ էր, քան նշաձողն իջեցնելու կոչ: Ուղիղ կարող եմ պատասխանել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահներն իրենց 3 առաջարկներով կոչ են արել նշաձողն իջեցնել»,- ասաց նա։