Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սյունիքի մարզում բախվել են «Մերսեդես»-ն ու ՊՆ «ԿամԱԶ»-ը. զինծառայողներից մեկը տեղում մահացել է, 4-ը՝ հոսպիտալացվել

23:54, ուրբաթ, 24 հունիսի, 2022 թ.
Սյունիքի մարզում բախվել են «Մերսեդես»-ն ու ՊՆ «ԿամԱԶ»-ը. զինծառայողներից մեկը տեղում մահացել է, 4-ը՝ հոսպիտալացվել

Քիչ առաջ խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ծղուկ գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան և ՀՀ ՊՆ համարանիշներով КамАЗ-ը: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի զինվորական հոսպիտալ:

Ոստիկանությունը պարզում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

4370 | 0
Facebook