Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Բուլղարիա

12:54, երկուշաբթի, 13 հունիսի, 2022 թ.
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Բուլղարիա

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնում է. «Հունիսի 14-15-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բուլղարիայում:

Այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա Բուլղարիայի Հանրապետության նախագահի, վարչապետի, Ժողովրդական ժողովի նախագահի և ԱԳ նախարարի հետ:

Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարներն իրենց հանդիպման արդյունքներով հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ»:

5582 | 0
Facebook