Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 2024 թ.

Միջազգային

Մանկապիղծը դատապարտվել է՝ 68 անչափահաս աղջիկների այլասերման համար

19:18, չորեքշաբթի, 01 հունիսի, 2022 թ.
Մանկապիղծը դատապարտվել է՝ 68 անչափահաս աղջիկների այլասերման համար

Խաբարովսկի երկրամասում տեղի բնակիչը դատապարտվել է անչափահասների նկատմամբ ոտնձգությունների և այլասերությունների պատճառով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ Ելենա Լեոնենկոյին։

Գերատեսչության ներկայացուցիչը հայտնել է, որ 2018 թվականից մինչև 2020 թվականը տղամարդը ինտիմ նամակագրություն է ունեցել 68 անչափահաս աղջկա հետ։ Նա նաև ստիպել է իր զոհերին ուղարկել մերկ լուսանկարներ և տեսանյութեր, որից հետո դրանք տարածել է համացանցում։

Խաբարովսկի բնակիչը ինտիմ լուսանկարների միջոցով շանտաժի է ենթարկել հինգ զոհի. տղամարդը սպառնացել է հրապարակել դրանք, եթե իրեն նոր նկարներ չուղարկեն։ Դատապարտյալն, այնուամենայնիվ, նյութերն ուղարկել է երկու աղջիկների ծանոթներին։

Մանկապիղծը մեղավոր է ճանաչվել անչափահասների պոռնոգրաֆիկ պատկերներով նյութեր պատրաստելու և վաճառելու, երկու և ավելի անչափահասների նկատմամբ անպարկեշտ գործողություններ, անչափահասի նկատմամբ սեռական գործողություններ կատարելու հարկադրանքի 15 դրվագով և անձնական կյանքի գաղտնիության խախտման յոթ դրվագով։ Դատարանը տղամարդուն դատապարտել է 17 տարի 10 ամիս ազատազրկման։

21864 | 0
Facebook