Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հիշի՛ր՝ 2000 տարի առաջ Ղուկաս ավետարանիչը քեզ արդեն դատել է»․ Վահան Հովհաննիսյան

17:18, ուրբաթ, 27 մայիսի, 2022 թ.
«Հիշի՛ր՝ 2000 տարի առաջ Ղուկաս ավետարանիչը քեզ արդեն դատել է»․ Վահան Հովհաննիսյան

Փաստաբան Վահան Հովհաննիսյանի գրառումը․ «Կամ ո՞ր թագավորը, եթե պատրաստվի պատերազմելու այլ թագավորի դեմ, նախ չի նստի և խորհի, թե տասը հազարով կկարողանա՞ դիմադրել նրան, ով իր վրա քսան հազարով է գալիս: Ապա թե ոչ, մինչ սա դեռ հեռու է, պատգամավորություն ուղարկելով՝ խաղաղություն կխնդրի․․․: Ղուկասի ավետարան գլուխ 14, խոսք 31-32:
     Գիտենալով ադրբեջանի ռազմական գերակայությունը և «Արցախը Հայաստան է, և՝ վերջ» արտահայտությամբ, ի թիվս այլնի, պատերազմի սանձազերծումը պետական դավաճանություն է և վերջ:
     նիկո՛լ, եթե անգամ դատարանները քեզ չդատեն՝ հիշի, որ 2000 տարի առաջ Ղուկաս ավետարանիչը քեզ արդեն դատել է»:

4414 | 0
Facebook