Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ազատ Մուրադյանն ազատ արձակվեց». Վահե Եփրիկյան

16:06, հինգշաբթի, 26 մայիսի, 2022 թ.
«Ազատ Մուրադյանն ազատ արձակվեց». Վահե Եփրիկյան

Փաստաբան Վահե Եփրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող, մայիսի վեցին կալանավորված, իսկ որ ավելի ստույգ` քաղաքական հետապնդան ենթարկվող մեր պաշտպանյալ Ազատ Աշոտի Մուրադյանն ազատ արձակվեց: Դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ. Մարիկյանի, մերժեց քննիչի` կալանավորումը ևս երկու ամսով երկարեցնելու մասին միջնորդությունն, իսկ մեր և դատախազի ներկայացրած վերաքննիչ բողոքների քննությունը վերաքննիչ դատարանի դատավոր Ա. Դանիելյանի կողմից հետաձգվեց` նշանակվելով ս/թ. հունիսի 17-ին` դատախազի ու քննիչի` դատական նիստի չներկայանալու, ինչպես նաև իրենց ներկայացրած բողոքները պատշաճ կերպով պաշտպանության կողմին չուղարկելու պատճառով։
     Կեցցե՜ արդարադատությունը։
     Ազատ Մուրադյանի պաշտպաններ` Վահե Եփրիկյան, Արթուր Նահապետյան»:

Աղբյուրը` Վահե Եփրիկյան
2975 | 0
Facebook