Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ջերմորեն ողջունում ենք սահմանային հանձնաժողովների առաջին հանդիպումը. Միշել

22:48, երեքշաբթի, 24 մայիսի, 2022 թ.
Ջերմորեն ողջունում ենք սահմանային հանձնաժողովների առաջին հանդիպումը. Միշել

Ջերմորեն ողջունում ենք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած սահմանային հանձնաժողովների առաջին հանդիպումը՝ առաջ մղելու սահմանի սահմանազատման և իրավիճակի կայունության լավագույնս ապահովման շուրջ քննարկումները։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

«Շոշափելի առաջընթաց` Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո»,- նշել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը, քննարկվել են կազմակերպչական հարցեր:

5214 | 3
Facebook