Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Արցախի ժողովուրդն արդեն գիտի, թե ինչ է ինքնավարությունն Ադրբեջանի կազմում». ԱՀ ՄԻՊ

19:00, կիրակի, 22 մայիսի, 2022 թ.
«Արցախի ժողովուրդն արդեն գիտի, թե ինչ է ինքնավարությունն Ադրբեջանի կազմում». ԱՀ ՄԻՊ

ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի գրառումը․ «Ոչ մի ինքնավարություն Արցախի ժողովրդի համար ընդունելի չէ: Այս մասին հայտարարել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղին մշակութային ինքնավարության կարգավիճակ տալու շուրջ համաձայնագրի հնարավոր ստորագրման մասին հարցին:

Հիշեցնենք, որ այսօր Բրյուսելում հանդիպում է նախատեսվում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև:

«Սա ինքնանպատակ չէ և ոչ էլ քմահաճույք է: Արցախի ժողովուրդն արդեն գիտի, թե ինչ է իրենից ներկայացնում ինքնավարությունն Ադրբեջանի կազմում: Գիտի հստակ դեմոգրաֆիկ ցուցանիշներով, խտրական քաղաքականությամբ, որն իրականացվել է Խորհրդային Ադրբեջանի կողմից: Ադրբեջանական բնակչության թվաքանակն աճում էր, հայկական բնակչության թվաքանակը՝ նվազում: Արցախցիներին ադրբեջանական կենցաղն էր պարտադրվում: Մենք բազմիցս նշել ենք, որ չենք լինի Ադրբեջանի կազմում: Ով էլ, ինչ էլ ընդունի, մենք Ադրբեջանի կազմում չենք լինի»,- ասել է նա:

2225 | 1
Facebook