«Պետք է գնաս, որ հայ մարդը ապրի արժանապատիվ, պետք է գնաս, որ մենք ունենանք ուժեղ, արդար և ժողովրդավար Հայաստան»,- Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքից հետո երթի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Նիկո՛լ, դու մի ճանապարհ ունես՝ հեռանաս արագ և անցնցում, չփորձես այս երկիրն ապակայնունացնես, դու պետք է հեռանաս անարյուն, ինչքան արյուն թափել ես, հերիք է»,- ասաց նա։