McDonald's-ը հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ վերջնականապես լքում է ռուսական շուկան. «Երկրում ավելի քան 30 տարվա աշխատանքից հետո McDonald's կորպորացիան հայտարարում է, որ դուրս է գալիս ռուսական շուկայից` նախաձեռնելով ռուսաստանյան բիզնեսը վաճառելու գործընթաց: Ուկրաինայում պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի և գործարար միջավայրում անորոշության պատճառով նպատակահարմար չենք գտնում Ռուսաստանում բիզնես ծավալելը»,- նշված է տեքստում: