Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել Միշուստինի և ռուսական 70 ընկերությունների նկատմամբ

10:06, երեքշաբթի, 10 մայիսի, 2022 թ.
Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել Միշուստինի և ռուսական 70 ընկերությունների նկատմամբ

Ճապոնիան ընդլայնել է իր պատժամիջոցների ցուցակը՝ ներառելով ավելի քան 140 ֆիզիկական անձանց Ռուսաստանից, ԴԺՀ-ից ու ԼԺՀ-ից, ինչպես նաև ավելի քան 70 ռուսական ընկերությունների, ասվում է Ճապոնիայի ԱԳՆ կայքում:

Ցուցակում են հայտնվել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը, Հարավային ռազմական օկրուգի հրամանատար Ալեքսանդր Դվորնիկովը,

ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը, ԼԺՀ-ի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը և այլք:

Նշվում է, որ Ճապոնիայում նրանց ակտիվները կսառեցվեն։

Պատժամիջոցային ցուցակում են հայտնվել նաև ռուսական 71 ընկերություններ, այդ թվում՝ «Алмаз-Антей»-ը, «Метеор» գործարանը, «Интелтех»-ը:

6677 | 0
Facebook