Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ն չկարողացավ համաձայնության գալ. անդամ երկրներից մեկն արգելափակեց ռուսական նավթի էմբարգոն

20:48, կիրակի, 08 մայիսի, 2022 թ.
ԵՄ-ն չկարողացավ համաձայնության գալ. անդամ երկրներից մեկն արգելափակեց ռուսական նավթի էմբարգոն

ԵՄ անդամ 27 երկրների ներկայացուցիչները մայիսի 8-ին կայացած հանդիպմանը չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ վեցերորդ փաթեթի շուրջ, գրում է Bloomberg-ը։ Հունգարիան դեռևս հրաժարվում է աջակցել ռուսական նավթի գնման էմբարգոյին, իսկ պատժամիջոցների փաթեթի ընդունման համար անհրաժեշտ է, որ այն հաստատվի ԵՄ բոլոր երկրների կողմից։

Չնայած այն հանգամանքին, որ ԵՄ-ն ավելի վաղ առաջարկել էր Հունգարիային, Չեխիային և Սլովակիային թույլատրել մինչև 2024 թվականը շարունակել նավթ գնել Ռուսաստանից, Հունգարիայի իշխանությունները կարծում են, որ դա բավարար չէ, քանի որ երկրին լրացուցիչ ֆինանսավորում կպահանջվի մատակարարումների այլ աղբյուրների վերակողմնորոշման համար:

Պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ բանակցությունները կշարունակվեն մոտ ապագայում։

10223 | 0
Facebook