Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2023 թ.

Միջազգային

Մեծ Բրիտանիան 375 միլիոն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային

11:54, երեքշաբթի, 03 մայիսի, 2022 թ.
Մեծ Բրիտանիան 375 միլիոն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային

Մեծ Բրիտանիան մտադիր է ևս 375 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային, այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետի դիվանատունը: Բացի այդ, Մեծ Բրիտանիան Կիևին կտրամադրի ավելի քան 10 զրահամեքենա՝ պաշտոնյաների անվտանգությունն ապահովելու համար։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիան Ուկրաինային մատակարարել էր հակատանկային հրթիռներ և հակաօդային պաշտպանության համակարգեր, փոխանցում է Reuters-ը:

| | |
5024 | 0
Facebook