Խնդրում ենք սպասել...

Համացանց

Արարատ Միրզոյանը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին

18:12, կիրակի, 24 ապրիլի, 2022 թ.
Արարատ Միրզոյանը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ:

«Մենք խոնարհվում ենք 1915 թվականի Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև և ընդգծում, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը ծառայում է տարածաշրջանում անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը, նոր էթնիկ զտումների ձգտումների ճնշմանը, աշխարհում մարդկության դեմ նման հանցագործությունների կրկնության կանխարգելմանը»,- գրել է Միրզոյանը:

4922 | 1
Facebook