Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Procter & Gamble-ը հայտարարել է Ռուսաստանում բիզնեսի հնարավոր դադարեցման մասին

10:06, հինգշաբթի, 21 ապրիլի, 2022 թ.
Procter & Gamble-ը հայտարարել է Ռուսաստանում բիզնեսի հնարավոր դադարեցման մասին

Procter & Gamble-ը (P&G), որին պատկանում են Always, Gillette, Pampers, Tide, Oral-B ապրանքանիշերը, ամենայն հավանականությամբ, չի կարողանա շարունակել գործունեությունը Ռուսաստանում՝ պատժամիջոցների, ֆինանսական հաստատությունների սահմանափակումների, դրամական վերահսկողության և մատակարարման խնդիրների պատճառով, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը։

«Անորոշ է, թե ինչպես կզարգանա հատուկ գործողությունը, որքան կտևի և ինչպիսին կլինի վերջնական լուծումը»,- հավելում է ընկերությունը:

5400 | 0
Facebook