Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինան ԱՄՆ-ից ռազմական օգնության նոր խմբաքանակ է ստացել

19:00, կիրակի, 17 ապրիլի, 2022 թ.
Ուկրաինան ԱՄՆ-ից ռազմական օգնության նոր խմբաքանակ է ստացել

Ռազմական օգնության մատակարարումները, որոնք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել էր ապրիլի կեսերին, սկսել են հասնել Ուկրաինայի տարածք, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրին։

Պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչը հեռուստաալիքի հետ զրույցում պարզաբանել է, որ սպառազինության և տեխնիկայի առաջին խմբաքանակը պետք է հասներ ապրիլի 15-ին։ Ուկրաինացի զինվորականները 24 ժամվա ընթացքում սահմանից զենք կվերցնեն ու կմտցնեն Ուկրաինա։
     Reuters-ն ավելի վաղ գրել էր, որ Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթը ներառում է 11 Մի-17 ուղղաթիռ, 18 155 մմ տրամաչափի հաուբից, ինչպես նաև հակահրետանային ռադարներ և 200 զրահափոխադրիչ։

Ապրիլի սկզբին Զելենսկին դիմել էր Միացյալ Նահանգներին խնդրելով տալ «մի բան, որով ես կարող եմ պաշտպանել իմ երկիրը»: Նրա խոսքով՝ ուկրաինացի զինվորականները զրահաբաճկոնների ու սաղավարտների փոխարեն կցանկանային ինքնաթիռներ ու հրթիռներ ստանալ։

6729 | 0
Facebook