Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հյուսիս-հարավ» նախագիծը վերաձևակերպել ենք «Հյուսիս-հարավ-արևելք-արևմուտք»»․ Փաշինյան

11:30, հինգշաբթի, 17 փետրվարի, 2022 թ.
«Հյուսիս-հարավ» նախագիծը վերաձևակերպել ենք «Հյուսիս-հարավ-արևելք-արևմուտք»»․ Փաշինյան

Այսօր՝ Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ հայտարարվել է «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի նախաորակավորման մրցույթը։
     «Մրցույթի իմաստն այն է, որ մենք առաջին փուլում հրավիրում ենք այն կազմակերպություններին, ովքեր հայտ են ներկայացնում այդ ճանապարհի շինարարությունն իրականացնելու համար»,- ասաց նա։
     «Վերջին շրջանի՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ քննարկումների արդյունքում, «Հյուսիս-հարավ» նախագիծն ըստ էության վերաձևակերպել ենք և դարձրել «Հյուսիս-հարավ-արևելք-արևմուտք» նախագիծ և հույս ունենք, որ մեծ տեմպերով կիրականացնենք։ Սա նշանակում է, որ այդ ճանապարհի՝ հայկական խաչմերուկի ճյուղերից մեկը կկապի Իրանին, մյուս ճյուղը Ադրբեջանին և հետագայում դեպի Նախիջևան, Թուրքիա։ Պետք է հույս ունենալ, որ մինչև տարեվերջ կոնկրետ շինարարական ընկերություն կունենանք, որը կիրականացնի աշխատանքը։ Իհարկե, «Արևելք-արևմուտք»-ի նախագծային հատվածն արված չէ, բայց հընթացս քաղաքական պամանավորվածությունների ձեռքբերման համատեքստում շատ արագ կիրականացնենք նաև այդ հատվածը»,- նշեց վարչապետը։

7134 | 3
Facebook