Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Անուն հանած գեներալներ կան՝ էլի հույսներն Աստծո վրա են դրել»․ Միսկարյան

22:30, ուրբաթ, 28 հունվարի, 2022 թ.
«Անուն հանած գեներալներ կան՝ էլի հույսներն Աստծո վրա են դրել»․ Միսկարյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ խոսում ենք պետության կարևորագույն առաքելություններից մեկի` հանրության անվտանգության ապահովման մասին, պետք է հասկանալ, որ դա միայն բանակի խնդիրը չի, էդ խնդիրը միայն բանակով չի լուծվում։ Բանակն անվտանգային համակարգում մի բաղադրիչ է, կարևոր, առանցքային, բայց միևնույն է, բաղադրիչ է։
     Համապարփակ անվտանգային համակարգը, որը պիտի մենք որպես պետություն կառուցենք, բանակից բացի իր մեջ պետք է ներառի.

  • դիվանագիտությունը
  • քաղաքացիական պաշտպանությունը
  • հետախուզությունը և հակահետախուզությունը
  • ազգային անվտանգությունը
  • տեղեկատվական անվտանգությունը
  • պարենային անվտանգությունը
  • տնտեսական և ֆինանսական անվտանգությունը
  • առողջապահական համակարգը
  • կրթական համակարգը
  • ռազմարդյունաբերությունը
         և այլ բաղադրիչներ ու տարրեր, ու որ կարևոր է բոլորը պիտի կազմակերպվեն մեր պետության կողմից և գործեն մեր պետական շահի տեսանկյունից։

Թե չէ անուն հանած գեներալներ կան, էլի հույսները Աստծո վրա են դրել։

Զրոյից պետություն կառուցելը հեշտ գործ չի, բայց այլընտրանքը վերանալն է»։

4150 | 0
Facebook