Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մուտքդ Եվրոպա անփառունակ էր, երիտասա՛րդ երեսպաշտ շառլատան». Լյովա Եղիազարյան

17:36, ուրբաթ, 28 հունվարի, 2022 թ.
«Մուտքդ Եվրոպա անփառունակ էր, երիտասա՛րդ երեսպաշտ շառլատան». Լյովա Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանի գրառումը․ «Լեզուս կապ էր ընկել, կարկամել էի, տեղս չէի գտնում, երբ կարդացի, որ հայը, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորը, անընդհատ Հայաստանի թուրքացումից խոսողը, հայրենասիրության դասեր տվողը կհամագործակցի թուրքերի և ադրբեջանցիների հետ և ԵԽԽՎ-ում դեմ կքվեարկի հայանպաստ բանաձևին։

Այդ մարդը Սերժի հավատարիմ աշակերտ ու ծառա Հայկ Մամիջանյանն է։ Մուտքդ Եվրոպա անփառունակ էր, երիտասա՛րդ երեսպաշտ շառլատան։ Բացահայտեցիր, որ ձեզ համար երկիրը թալանը պահելու միջոց է միայն: Ուրիշ բան չէիր էլ կարող սովորել։ Թուրքի գործակալը պոզով-պոչով է լինո՞ւմ»։

5738 | 6
Facebook