Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մոտ օրերին կլսեք իմ արձագանքները». Սերժ Սարգսյան

16:30, ուրբաթ, 28 հունվարի, 2022 թ.
«Մոտ օրերին կլսեք իմ արձագանքները». Սերժ Սարգսյան

«Պետությունները Զինված ուժեր են ստեղծում, որպեսզի կարողանան ապահովել տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը, քաղաքացիների անվտանգությունը: Այս պարզ ճշմարտության լավագույն դրսևորումներից մեկը Սարդարապատի ճակատամարտն է, ու ես իմ խորհրդանշանական այցելությամբ ուզում եմ դրա մասին հիշեցնել մեր ժողովրդին, ԶՈՒ-ին, սպաներին և զինվորներին»,- ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Արդեն հայտնել էինք, որ Սերժ Սարգսյանը՝ ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակի առթիվ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր:

Լրագրողի հարցին՝ ինչպե՞ս կարձագանքեք Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ կապված Արցախյան բանակցային գործընթացի հետ, նախկին նախագահն ասել է. «Մոտ օրերին կլսեք իմ արձագանքները՝ տևական, հանգամանորեն կարձագանքեմ»:

6617 | 2
Facebook