Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ինչպես խուսափել իրավախախտման վերաբերյալ որոշումը ԴԱՀԿ ծառայություն ուղարկելուց

00:24, ուրբաթ, 28 հունվարի, 2022 թ.
Ինչպես խուսափել իրավախախտման վերաբերյալ որոշումը ԴԱՀԿ ծառայություն ուղարկելուց

«Վարորդի ընկեր» ՀԿ-ն տեղեկացնում է. «Հարգելի վարորդներ, որպեսզի խուսափեք ՀՀ Պարեկային ծառայության կողմից արձանագրված իրավախախտման վերաբերյալ որոշումը ԴԱՀԿ ծառայություն ուղարկելուց, անհրաժեշտ է կատարել հետևյալը.
     1) իրավախախտումն արձանագրելու դեպքում կարող եք նշել ձեր անհամաձայնությունը, ստորագրել և վերցնել այն։ Եթե հրաժարվում եք իրավախախտման վերաբերյալ որոշումը վերցնել, այն չի առաքվում փոստով, այլ հրապարակվում է roadpolice.am կայքում և համարվում եք պատշաճ ծանուցված,
     2) կազմված իրավախախտման վերաբերյալ որոշումն ստանալու պահից կամ դրա մասին առցանց հրապարակումից (ծանուցում) հետո, անհամաձայնության դեպքում անհրաժեշտ է երեսուն օրվա ընթացքում բողոք ներկայացնել վերադաս մարմնին, վերադաս բողոքի մերժման դեպքում` երկու ամսվա ընթացքում ՀՀ վարչական դատարան։
     Բողոքարկման ժամկետները (հաշվարկվում է իրավախախտման վերաբերյալ որոշումն ստանալու (ծանուցվելու) օրվանից` երկու ամիս) բաց թողնելու դեպքում իրավախախտման վերաբերյալ որոշումն ուղարկվում է ԴԱՀԿ ծառայություն։
     Հաշվի առնելով այն, որ վարորդների կողմից իրավախախտման վերաբերյալ որոշումները տեղում` Պարեկային ծառայողներից չվերցնելու հետևանքով ծանուցումներ են ստանում ԴԱՀԿ ծառայությունից, Վարորդի ընկերը ևս մեկ անգամ հորդորում է վարորդներին լինել ուշադիր, իրավախախտման վերաբերյալ որոշման հետ համաձայն չլինելու դեպքում նշել անհամաձայնությունը, ստորագրել և վերցնել որոշումը, այնուհետև օրենքով սահմանված կարգով իրականացնել բողոքարկումը»։

3901 | 0
Facebook