Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վարորդը ՎՃԱՐՈՒՄ Է տուգանքը, բայց Պարեկային ծառայությունը որոշումը ուղարկում է ԴԱՀԿ». «Վարորդի ընկեր»

22:15, հինգշաբթի, 27 հունվարի, 2022 թ.
«Վարորդը ՎՃԱՐՈՒՄ Է տուգանքը, բայց Պարեկային ծառայությունը որոշումը ուղարկում է ԴԱՀԿ». «Վարորդի ընկեր»

«Վարորդի ընկեր» ՀԿ ֆեյսբուքյան էջում կարդում ենք. «Հարգելի՛ վարորդներ և երթևեկության մասնակիցնե՛ր։
     Շատերը կհիշեն, որ ժամանակին ՃՈ կողմից գրված ակտերը քիչ չէ վճարում էինք, դեռ հետո էլ ստիպված վճարման կտրոնները տանում հանձնում էինք ՃՈ, այլապես որոշումները գնում էին ԴԱՀԿ։ Ճիշտ է, խնդիրը կար ու լուծումը երկար տևեց, բայց և այնպես լուծվեց ու դրանից հետո հազվադեպ կարելի էր հանդիպել նման դեպքերի։ Ու սա դեռ կարելի էր որևէ կերպ հասկանալ տարիներ առաջ, բայց․․․
     Բայց հիմա, թվային տեխնոլոգիաների, կառավարման ու մենեջմենթի դարում, մենք նորից հետ ենք գլորվում անդունդը։ Հիմա էլ նույն խնդիրը ունենք Պարեկային ծառայության աշխատակիցների կողմից կայացված տուգանքի մասին որոշումները վճարելիս։ Վարորդը ՎՃԱՐՈՒՄ Է տուգանքը, բայց, միևնույն է Պարեկային ծառայությունը որոշումը ուղարկում է ԴԱՀԿ։
     Ու վարորդն ստիպված, վճարման անդորրագիրը ձեռքին, պիտի գնա պարեկների կամ ԴԱՀԿ ծառայողների դռները, որ կալանքը իր վրայից հանեն։ Սա ուղղակի մեկ բառով կոչել երևի չի ստացվի, բայց մի քանի բառով կարելի է ասել թափթփված, բարձիթողի ու բարդակ վիճակ է պետական կառույցի ներսում։
     Հարգելի ՀՀ ոստիկանությո՛ւն, կոչ ենք անում անհապաղ ու ամենասեղմ ժամկետներում լուծել խնդիրը։ Մարդ եք, եթե չգիտեք՝ ոնց են դա անում, ապա դիմեք Ճանապարհային Ոստիկանություն ու խնդրեք օգնեն Ձեզ»։

4119 | 0
Facebook