Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Էդգար Թորոսյանը նշանակվել է «Արարատի» գլխավոր մարզիչ

15:24, երեքշաբթի, 25 հունվարի, 2022 թ.
Էդգար Թորոսյանը նշանակվել է «Արարատի» գլխավոր մարզիչ

Երևանի «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Էդգար Թորոսյանը: Այս մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը:

«36-ամյա մասնագետը Երևանի «Արարատում» է աշխատում 2017 թվականից: Այդ մրցաշրջանում Թորոսյանը եղել է Արկադի Անդրիասյանի օգնականը: 2019-ին գլխավորել է «Արարատ-2»-ը: 2020-21 մրցաշրջանից սկսած ընդգրկված էր Վարդան Բիչախչյանի մարզչական շտաբում:

2020 թվականին ստացել է ՈՒԵՖԱ-ի Պրո կարգի մարզչական արտոնագիր։

Էդգար Թորոսյանի մարզչական շտաբում են ընդգրկվել «Արարատի» նախկին ֆուտբոլիստներ Ռաֆայել Սաֆարյանն ու Ալեքսանդր Պետրոսյանը: Դարպասապահների մարզիչն է Էդիկ Երիցյանը»,- նշված է տեքստում:

3682 | 2
Facebook