Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Առաջիկայում նման պայմանավորվածություն ձեռք կբերվի Անկարայի և Բաքվի միջև». Արմեն Պետրոսյան

16:48, հինգշաբթի, 20 հունվարի, 2022 թ.
«Առաջիկայում նման պայմանավորվածություն ձեռք կբերվի Անկարայի և Բաքվի միջև». Արմեն Պետրոսյան

Արևելագետ Արմեն Պետրոսյանի գրառումը. «Թուրքիայի իշխանությունները երկրում առաջացած ֆինանսատնտեսական և արժութային ճգնաժամը փորձում են մեղմել նաև որոշ երկրների հետ սվոփ համաձայնագրի ստորագրմամբ՝ ԿԲ արտարժույթի պահուստները համալրելու նպատակով:

Արդեն իսկ ուրջ 5 միլիարդ դոլար ծավալով սվոփ համաձայնագիր է ստորագրվել ԱՄԷ-ի հետ։ Մեծ հավանականությամբ առաջիկայում 1 միլիարդ եվրոյի չափով նման պայմանավորվածություն ձեռք կբերվի Անկարայի և Բաքվի միջև։

Վերոնշյալը փաստում է այն մասին, որ Էրդողանի վարչակարգն զգալի ներուժ է կենտրոնացրել՝ նախագահի պատկերացրած տնտեսության մոդելին հասնելու համար։

Այս համատռքստում չի բացառվում, որ Թուրքիայի համար որոշակի կարևորություն են ներկայացնում անգամ Հայաստանի հետ խիստ սահմանափակ, բայց այնքան անհրաժեշտ տնտեսական հարաբերությունները...»:

3016 | 0
Facebook