Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները վախեցան իր կողմնակիցներից

12:54, երկուշաբթի, 17 հունվարի, 2022 թ.
Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները վախեցան իր կողմնակիցներից

Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ ուժայինները փորձում էին իրեն բերման ենթարկել Կիևի օդանավակայանում, սակայն վախեցել են իր աջակիցներից:

«Այսօր մենք ունենք առաջին հաղթանակը՝ փոքր, բայց կարևոր: Նրանք փորձում էին բերման ենթարկել ինձ, բայց վախեցան իմ կողմնակիցներից»,- ասել է նախկին նախագահը՝ ելույթ ունենալով օդանավակայանում:

Հիշեցնենք՝ Պորոշենկոն մեղադրվում է պետական դավաճանության համար:

3306 | 0
Facebook