Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կրակոց Երևանի գարեջրատներից մեկում

10:06, չորեքշաբթի, 12 հունվարի, 2022 թ.
Կրակոց Երևանի գարեջրատներից մեկում

Երեկ՝ հունվարի 11-ին, կրակոց է հնչել Երևանում: Ժամը 23:40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ Երևանի 103 շտապօգնության բժիշկների 21-րդ բրիգադը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ 40-ամյա Գայանե Մ-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Ռշտունի փողոցում գործող գարեջրատնից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

5327 | 0
Facebook