Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Արարատցեմենտ» ՓԲԸ-ի աշխատակիցն արգելափակվել է հաստոցի գլանակի արանքում և մահացել

16:30, չորեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2021 թ.
«Արարատցեմենտ» ՓԲԸ-ի աշխատակիցն արգելափակվել է հաստոցի գլանակի արանքում և մահացել

Դեկտեմբերի 1-ին, ժամը 11։26-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի արտադրամասի 4-րդ ֆաբրիկայում աշխատակիցն արգելափակվել է հաստոցի (հումք տեղափոխող) գլանակի արանքում և մահացել․ դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ժ․ Թ․-ն (ծնված 1956 թ․) աշխատանքներ իրականացնելիս ընկել է էլևատորի մեջ:

Փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

3402 | 1
Facebook