Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կորոնավիրուսի 78 նոր դեպք՝ Արցախում

14:06, կիրակի, 28 նոյեմբերի, 2021 թ.
Կորոնավիրուսի 78 նոր դեպք՝ Արցախում

Նոյեմբերի 27-ին կատարվել է 335 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 78 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 113 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 52-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 22924 քաղաքացու հետազոտություն, որից 3888-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

1826 | 0
Facebook