Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ադրբեջանը աներկբայորեն պետք է հանի իր զորքերը ՀՀ տարածքից»․ Նիկոլ Փաշինյան

20:47, երեքշաբթի, 16 նոյեմբերի, 2021 թ.
«Ադրբեջանը աներկբայորեն պետք է հանի իր զորքերը ՀՀ տարածքից»․ Նիկոլ Փաշինյան

«Միջազգային հանրության մեր գործընկերների լռության պայմաններում Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները։ Իմ գնահատկանը միանշանակ է՝ Ադրբեջանը և նրան քաջալերող ուժերը թիրախավորում են մեր ինքնիշխանությունը, մեր պետականությունը, մեր անկախությունը»,-ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԽ արտահերթ նիստում։

«Սահմանային վեճերի մասին խոսակցություններն անհեթեթ են և անիմաստ: Չկա սահմանային վեճ, կա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիա: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները հստակ են դեռ Խորհրդային Միության ժամանակներին ընդունած իրավական պարտադիր ուժ ունեցող համաձայնություններով: Եվ եթե խնդիրը սահմանային վեճը լիներ, Ադրբեջանը վաղուց պիտի ընդունած լիներ Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծի նկատմամբ զորքերը հայելային հետ քաշելու, սահմանագծի երկայնքով միջազգային դիտորդներ տեղակայելու, սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա սկսելու մեր առաջարկը: Այդ առաջարկը չընդունող Ադրբեջանը հանդիսանում է ագրեսոր պետություն և պետք է անեկբայորեն հանի իր զորքերը ՀՀ ինքնիշխանն տարածքից։ Սեփական կամքը Հայաստանին պարտադրելու հույսերը սին են»,- ասաց Փաշինյանը։

7189 | 3
Facebook