Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուժգին երկրաշարժից Իրանում փլուզվել է լեռան մի հատվածը

19:48, երկուշաբթի, 15 նոյեմբերի, 2021 թ.
Ուժգին երկրաշարժից Իրանում փլուզվել է լեռան մի հատվածը

Ինչպես արդեն հայտնել ենք, կիրակի օրը 6,3 և 6,4 մագնիտուդ ուժգնությամբ 2 ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավային Հորմոզգան նահանգում: Երկրաշարժերի հետևանքով զոհվել է մեկ մարդ, իսկ տուժածների թիվը հասել է 99-ի։ Տուժած տարածքում տեղի են ունեցել հոսանքազրկումներ և հեռահաղորդակցության խափանումներ։

Երկրաշարժի հետևանքով փլուզվել է Գնու լեռան մի մասը: Սա բնական արգելոցի մի հատվածն է, որը հայտնի է ջերմային աղբյուրներով: Ականատեսները նկարահանել են՝ ինչպես է երկրաշարժն առաջացնում սողանք:

Ուժգին երկրաշարժից Իրանում փլուզվել է լեռան մի հատվածը
10014 | 0
Facebook