Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 99-ի

10:48, երկուշաբթի, 15 նոյեմբերի, 2021 թ.
Իրանում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 99-ի

Իրանի հարավում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 99-ի․ ՌԻԱ Նովոստի-ի փոխանցմամբ հայտնում է ISNA-ն՝ վկայակոչելով բժիշկներին։

«Այս 99 տուժածներից 10-ը հոսպիտալացվել են»,- գործակալությանը հայտնել է ցնցումներից տուժած Հորմոզգան նահանգի բժշկական համալսարանի խոսնակ Ֆաթիմա Նուրուզյանը։
     Ավելի վաղ հաղորդվում էր երկու զոհի և 27 վիրավորի մասին։

Նա նաև հավելել է, որ անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալուց հետո 88 հոգու թույլ են տվել տուն գնալ։

4052 | 0
Facebook