Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չավուշօղլուն կմեկնի Թեհրան

17:36, կիրակի, 14 նոյեմբերի, 2021 թ.
Չավուշօղլուն կմեկնի Թեհրան

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երկուշաբթի Թեհրանում կհանդիպի իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ, հայտնում է Mehr գործակալությունը։

Սա կլինի Չավուշօղլուի առաջին այցը Ամիր Աբդոլլահիանի՝ Իրանի արտաքին գործերի նախարար նշանակվելուց ի վեր։

Լիբանանյան լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ Թուրքիայի արտգործնախարարը Թեհրան այցելելուց հետո հաջորդ շաբաթ կմեկնի Բեյրութ։

5529 | 0
Facebook