Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքական զորքերի՝ Ադրբեջանում գտնվելու ժամկետը երկարաձգվել է

22:18, չորեքշաբթի, 10 նոյեմբերի, 2021 թ.
Թուրքական զորքերի՝ Ադրբեջանում գտնվելու ժամկետը երկարաձգվել է

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Գլխավոր ասամբլեան նոյեմբերի 10-ին հավանություն է տվել նախագահ Ռեջեփ Էրդողանի առաջարկին՝ Ադրբեջանում թուրք զինվորականների մանդատը ևս մեկ տարով երկարաձգելու վերաբերյալ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Նշվում է, որ առաջարկն ընդունվել է ձայների մեծամասնությամբ։

Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանը 2020 թվականի նոյեմբերի 17-ին հաստատել էր Ադրբեջան զորքերի ուղարկումը։ Առաքելության տևողությունը մեկ տարի ժամկետով էր։

Առաքելության շրջանակը, անձնակազմի քանակն ու տևողությունը սահմանում է Թուրքիայի նախագահի վարչակազմը։

5263 | 0
Facebook