Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հինգ մասնակցի դատարանը ճանաչեց Արմեն Չարչյանի գործով բժշկական հանձնաժողովի փորձագետ

16:36, երկուշաբթի, 01 նոյեմբերի, 2021 թ.
Հինգ մասնակցի դատարանը ճանաչեց Արմեն Չարչյանի գործով բժշկական հանձնաժողովի փորձագետ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ավան և Նոր Նորք նստավայրում այսօր՝ բժիշկ, պատգամավոր Արմեն Չարչյանի գործով դատական հրատապ նիստ էր հրավիրվել։

Լսելով Նաիրա Գոգյանին, Քրիստինե Սարգսյանին, Համլետ Հայրապետյանին, Լուսինե Թունյանին և Առուշակ Ղազարյանին՝ դատավորն ասաց, որ նրանք ճանաչվում են փորձագետ՝ սույն քրգործով հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու համար:

Վաղը ևս դատական նիստ է հրավիրված՝ մյուս փորձագետներին լսելու համար:

4748 | 0
Facebook