Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այդ գեներալները փոխանակ ինքնասպան լինեն, անամոթաբար պարգևներ են կրում»․ Ո․ Սարգսյան

00:18, շաբաթ, 30 հոկտեմբերի, 2021 թ.
«Այդ գեներալները փոխանակ ինքնասպան լինեն, անամոթաբար պարգևներ են կրում»․ Ո․ Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Ինչի՞ նման են այն գեներալները, ովքեր Արցախում պատերազմի համար Ազգային հերոսի կոչում կամ Մարտական խաչ են ստացել; Նրանք փոխանակ ինքնասպան լինեն կամ, ծայրահեղ դեպքում, պաշտոնաթող լինեն, անամոթաբար կրում են այդ պարգևները։ Ինչո՞ւ եք կրում այդ պարգևները, որ տարօրինակ պատերազմով, կառավարվող քաոսով մեր 18-20 տարեկաններին տարաք մահվան բերան, բանակի ողնաշարը կոտրեցիք։ Զոհվածների 100 մասունք պատերազմից մեկ տարի անց Մեծամորի դիահերձարանում է, ծնողները դրանք չեն վերցնում, հավատալով, որ իրենց զավակները գերի են կամ՝ անհետ կորած; Իսկ դուք՝ անփառունակ գեներալներ, Արցախի պատերազմի համար շքանշաններ են կրում։ Տվեք ՊՆ Պենտագոնի չափ մեծ շենքը Խաչատուր Սուքիասյանին, որ այնտեղ առևտրի մեծ կենտրոն սարքի, դուք էլ գնացեք ձեր դղյակները՝ ունեցածը վայելելու, ձեզնից միայն վնաս կա, քանզի հայրենիքի թիկունքին մի անգամ հարվածողը նորից կհարվածի»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
4290 | 2
Facebook