«Ես ուզում եմ հիմնավորել իմ ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը և երկու խնդիր եմ դնում Ձեր առջև»,- Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստի ժամանակ՝ դիմելով դատարանին, ասաց Գևորգյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Դուք չեք կարող քննել այս քրեական գործն իմ մասնակցությամբ, որովհետև ես և Դուք դատավարական տարբեր կողմերում ենք գտնվում»,- նշեց նա։
«Այս դատավարությունը՝ թե՛ դրական, և թե՛ բացասական առումով, կարող եք օգտագործել իմ վրա ազդեցություն գործածելու համար, կամ ի նպաստ Ձեզ՝ ցուցմունքներ տալու, կամ ի վնաս Ձեզ՝ որոշակի ցուցմունքներ չտալու առումով»,- հիմնավորելով ինքնաբացարկ ներկայացնելու պատճառները, ասաց փաստաբանը։
Կոչուբաևը հավելեց՝ տեղեկացված է, որ այսօր Աննա Դանիբեկյանի ծննդյան օրն է․ «Ես խնդրում եմ՝ ինքներդ Ձեզ նվեր արեք և Ձեզ բացարկ եմ ներկայացնում, և միջնորդում եմ, որպեսզի Դուք ինքնաբացարկ հայտնեք»,- ասաց նա։