Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Փաշինյանն ասել է՝ ՀՀ-ն որևէ դեպքում նոր «լոքդաունի» գնալ չի կարող. «Ժողովուրդ»

09:00, երեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2021 թ.
Փաշինյանն ասել է՝ ՀՀ-ն որևէ դեպքում նոր «լոքդաունի» գնալ չի կարող. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կորոնավիրուսային համավարակի ահագնացող թվերով պայմանավորված՝ Առողջապահության ու ԿԳՄՍ նախարարությունները որոշել են ուսումնական հաստատություններում հեռավար կրթության ու արձակուրդային ռեժիմի անցնել: Սրան զուգահեռ, սակայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ սահմանել է՝ կառավարությունը որևէ դեպքում ընդհանուր ու մեծ սահմանափակումներ սահմանելու ճանապարհով չի գնալու։

Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը սոցիալ-տնտեսական գերատեսչությունների ղեկավարների ու իր թիմակիցների հետ զրույցներում վստահեցրել է, որ ՀՀ-ն որևէ դեպքում նոր «լոքդաունի» գնալ չի կարող։ Դա, ըստ երևույթին, առաջին հերթին սոցիալական խնդիրներով է պայմանավորված, որ կարող են առաջ գալ, եթե փակվեն, օրինակ, ռեստորանները, սրճարանները, ժամանցի ու հասարակական նշանակության վայրերը և այլն»:

Մանրամասները՝ թերթի համարում:

4407 | 0
Facebook