Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զինվորականները Սուդանում արտակարգ դրություն են հայտարարել և ցրել կառավարությունը

16:48, երկուշաբթի, 25 հոկտեմբերի, 2021 թ.
Զինվորականները Սուդանում արտակարգ դրություն են հայտարարել և ցրել կառավարությունը

Սուդանի ինքնիշխան խորհրդի անցումային իշխանության նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Բուրհանը երկրում արտակարգ դրություն է հայտարարել, ինչպես նաև արձակել կառավարությունը, հայտնում է РИА Новости-ն:

Ավելի վաղ հայտնել էինք ռազմական հեղաշրջման մասին. զինվորականները ձերբակալել էին երկրի վարչապետին ու չորս նախարարների: Քաղաքացիները դուրս էին եկել փողոց՝ պահանջելով վերականգնել երկրի օրինական իշխանությունը։

Խարթումում անջատված են ինտերնետը և բջջային կապը, բանակը փակել է մայրաքաղաքի մուտքերը: Զինվորականները վերահսկողություն են հաստատել պետական ռադիոյի և հեռուստատեսության շենքի վրա:

2019 թվականին Սուդանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո երկիրը կառավարում էր զինվորականներից և քաղաքացիական գործիչներից կազմված ժամանակավոր խորհուրդը։ Վերջին շաբաթներին նրանց միջև հարաբերությունները լարվել էին:

Զինվորականները Սուդանում արտակարգ դրություն են հայտարարել և ցրել կառավարությունը
7474 | 0
Facebook