Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանի հարցում սկսվում է մրցակցության նոր փուլ». Արման Բաբաջանյան

14:10, կիրակի, 24 հոկտեմբերի, 2021 թ.
«Հայաստանի հարցում սկսվում է մրցակցության նոր փուլ». Արման Բաբաջանյան

Նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի հարցում սկսվում է մրցակցության նոր փուլ, ըստ ամենայնի՝ գործիքակազմի կամ տեխնոլոգիաների որոշակի նոր որակով: Ի՞նչ է արժենալու այդ մրցակցությունը Հայաստանի համար քաղաքական իմաստով:
     Հայաստանյան հասարակության համար առաջիկայում կարևոր է լինելու թերևս այդ հարցերի թե հնարավորինս առարկայական, թե էքզիստենցիալ բնույթի պատասխաններ ստանալը, որովհետև խոշոր հաշվով դրանցից է կախված լինելու ավելի մեծ հարցի պատասխանը՝ Հայաստանը այս նոր որակի մեծ խաղում կլինի օբյե՞կտ, թե՞ սուբյեկտ:
     Ի վերջո, կա թե՛ մեկի ռիսկը, թե՛ մյուսի հնարավորությունը»:

8742 | 0
Facebook