Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՀՀԿ-ականների թիվը մոտ 10 անգամ կրճատվել է. «Հրապարակ»

09:30, ուրբաթ, 22 հոկտեմբերի, 2021 թ.
ՀՀԿ-ականների թիվը մոտ 10 անգամ կրճատվել է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մենք արդեն գրել ենք, որ ՀՀԿ-ն նորից ռեսթարթ է սկսել` վերահաշվառում է իրականացնում, որպեսզի պարզի, թե ովքեր են ուզում շարունակել ճանապարհը Հանրապետական կուսակցության հետ, և քանի անդամ է մնացել ՀՀԿ-ում։ Դեկտեմբերին ՀՀԿ-ն համագումար է անելու, որտեղ կամփոփեն վերահաշվարկի արդյունքները և կհրապարակեն իրենց հետագա մարտավարությունը։ Եվ չնայած գործընթացը դեռ չի ավարտվել, սակայն մեզ որոշ տվյալներ հայտնի են դարձել։

Մասնավորապես, երբեմնի իշխանական 120-130 հազարանոց կուսակցությունից այս պահի դրությամբ մնացել է 10 հազարից մի քիչ ավելի անդամ, համենայնդեպս՝ այդքան դիմում են ստացել, որտեղ մարդիկ նշել են ՀՀԿ-ին իրենց անդամակցությունը շարունակելու ցանկության մասին։ ՀՀԿ-ական մեր զրուցակիցն ասաց նաև, որ վերջին 2-3 ամիսներին նոր դիմումներ էլ են ստացել` մոտ 350 անձից, հիմնականում` երիտասարդներից»:

Մանրամասները՝ թերթի համարում:

2944 | 0
Facebook