Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանն Իրանին հիշեցրել է իրանաբնակ բազմաթիվ ադրբեջանցիների մասին

20:18, հինգշաբթի, 21 հոկտեմբերի, 2021 թ.
Էրդողանն Իրանին հիշեցրել է իրանաբնակ բազմաթիվ ադրբեջանցիների մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անգոլա, Տոգո և Նիգերիա այցից հետո Թուրքիա վերադառնալիս՝ ինքնաթիռում լրագրողներին հարցազրույց է տվել, որի ժամանակ անդրադարձել է Իրանի ու Ադրբեջանի հարաբերություններին:

«Կովկասում Թուրքիայի՝ ակտիվ և մշտական դերակատար դառնալուց հետո Իրանի գործողություններն այլևս իմաստ չունեն և չեն կարող հանգեցնել թեժ ճգնաժամի:

Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունների պատճառով Իրանը չի կարող Ադրբեջանը թիրախ դարձնել, քանի որ այսօր Իրանում ադրբեջանցիները մեծ թիվ են կազմում։ Այս գործոնն, իհարկե, մտածելու տեղիք կտա: Իրանի գործողությունները սխալ են։ Ես կարծում եմ, որ Իրանի նոր ղեկավարությունը չի կրկնի այդ սխալը»,- ասել է Թուրքիայի նախագահը:

7047 | 0
Facebook