«Հայոց հայրենիք» կուսակցության ղեկավար Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այն մասին թե ինչ պետք է անել, երբ ձեր գործատուն ձեզ ստիպում է ձեր հաշվին կամ ՊՇՌ թեսթ կատարել կամ պատվաստվել. Մանրամասն նկարագրել եմ նախորդ նյութում:
Սակայն եթե գործատուն այնուամենայնիվ համառում է և փորձում է ձեզ պարտադրել պատվաստվել, ապա նրան տվեք այս դիմումը, իսկ նրա պատասխանը ուղարկեք մեզ:
Դիմումի վերևում պետք է գրեք ընդամենը ձեր գործատուի տվյալները՝ հիմնարկի անվանում, տնօրենի անուն- ազգանուն: Կետագծերով հատվածում լրացրեք ձեռքով այն հիվանդությունները, որ ունեք, իսկ ներքևում ստորագրեք, գրեք ձեր անուն-ազգանունը և դրեք ամսաթիվը:
Առողջություն բոլորիս, դիվահարներից հեռու:
ԴԻՄՈՒՄ
Ըստ (ԵԽԽՎ) 2361 բանաձևի՝ պետությունը պարտավոր է՝
7.3.1 ապահովել քաղաքացիների տեղեկացվածությունն այն մասին, որ պատվաստումը պարտադիր չէ, և ոչ ոքի չեն կարող պարտադրել պատվաստվել` քաղաքական, սոցիալական կամ այլ ճնշումների միջոցով, եթե քաղաքացին չի ցանկանում պավաստվել,
7.3.2 ապահովել, որ ոչ ոք չենթարկվի խտրական վերաբերմունքի` պատվաստված չլինելու պատճառով՝ հնարավոր առողջության ռիսկերի կամ ցանկության բացակայության պատճառով:
Նշված բանաձի թվարկած կետերից ակնհայտ է, որ պատվաստման ուղղակի պարտադրանքը դա ապօրինի է, ինչպես նաև ապօրինի է պատվաստելուն հարկադրելը 10 օրը մեկ պատվաստողի հաշվին ՊՇՌ թեսթի պահանջը (սոցիալական ճնշում) կամ չպատվաստված ու պատվաստված մարդկանց մեջ խտրականության որևիցե դրսևորումը, դիցուք չպատվաստվածներին հանրային վայրեր չթողնելը, քովիդի դեմ վճարովի բուժելը, աշխատանքի վայր չթողնելը, պարգևավճարներից զրկելը և այլն:
Հարկ է նաև նշել, որ 12 փետրվարի 2016 թվականի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի Բժշկական արտադրատեսակների կլինիկա-լաբորատոր փորձարկումների (հետազոտությունների) անցկացման կանոնների մասին թիվ 29 որոշման համաձայն Բժշկական արտադրատեսակների կլինիկական փորձարկումները (հետազոտությունները) պետք է անցկացվեն Համաշխարհային բժշկական ասոցիացիայի 1964 թվականի «Մարդու՝ որպես հետազոտության սուբյեկտի մասնակցությամբ բժշկական հետազոտությունների էթիկական սկզբունքները» հելսինկյան հռչակագրի սկզբունքներին համապատասխան։
Նույն որոշման III. (Էթիկայի հանձնաժողով) գլխում մասնավորապես նշված է, որ կլինիկական փորձարկում կարելի է իրականացնել, եթե առկա են նույն գլխի ը), թ) , ժ) ,ժա) կետերի նախապայմանները, այն է՝
ը) տեղեկացված համաձայնության ձեւը՝ դրա ստացման եւ փաստաթղթավորման գործընթացի նկարագրությամբ, ինչպես նաև փորձարկման (հետազոտության) պոտենցիալ սուբյեկտների համար տեղեկատվություն պարունակող այլ ձևեր.
թ) փորձարկման (հետազոտության) մասնակիցների համար փորձարկման (հետազոտության) մասնակցության դիմաց բոլոր փոխհատուցումների նկարագրությունը, ներառյալ՝ ծախսերի ծածկումը եւ բժշկական օգնությունը.
ժ) փորձարկման (հետազոտության) սուբյեկտներին վճարումների եւ փոխհատուցումների պայմանների մասին տեղեկատվությունը.
ժա) հետազոտության մասնակիցների ապահովագրության պայմանների նկարագրությունը.
Քովիդ 19-ի դեմ այսօր ՀՀ ում առկա պատվաստանյութերի հակացուցումները դեռևս ամբողջովին բացահայտված չեն, մի քանի առաջատար երկրներ ինչպիսիք են Ֆինլանդիան, Ճապոնիան, Իսրայելը արդեն իսկ իրենց երկրներում արգելել են ԱՍՏՐԱ-ԶԵՆԵԿԱ, ՖԱՅԶԵՐ, ՄՈԴԵՐԱ պատվաստանյութերը, իսկ եվրոպական երկրները արգելել են Սպուտնիկ V և չինական պատվաստանյութը: Թվարկածից ակնհայտ է, որ մենք գործ ունենք ոչ թե տասնամյակներ շարունակ օգտագործվող և կլինիկական փորձարկումներ անցած և ամբողջ աշխարհի կողմից ընդունված պատվաստանյութերի, այլ դրանց կլինիկական փորձարկման հետ, որտեղ մենք հանդես ենք գալիս որպես հետազոտվող: Ելնելով վերոգրյալից, առաջնորդվելով վերը նշված որոշմամբ Պատվաստման համաձայնություն տալու կամ դրանից հրաժարվելու նպատակով խնդրում եմ ինձ տրամադրել հետևյալ տեղեկատվությունը՝
1. Առաջարկվող որ պատվաստանյութը ինչ հակացուցումներ ունի, ինչ հետևանքներ կարող է... առաջացնել... հիվանդություն ունեցող անձանց մոտ
2. Ինչ նյութեր է իր մեջ պարունակում առաջարկվող պատվաստանյութը, որտեղ է արտադրված, մինչ օրս ինչ փորձարկումներ է անցել, որ պետություններն են դա ընդունում և որոնք են մերժում
3. Ինչ փոխհատուցում է ինձ տրամադրվելու կլինիկական փորձարկմանը պատվաստվելու միջոցով մասնակցելու դեպքում
4. Ինչ բժշկական օգնություն կարող եմ ես ակնկալել պատվաստման հետևանքով առողջական խնդիրներ ունենալու դեպքում
5. Ինչ գումարով եմ ես ապահովագրվում եթե պատվաստման արդյունքում իմ առողջությանը պատճառվում է թեթև, միջին, ծանր վնաս
6. Ինչ գումարով եմ ես ապահովագրվում, եթե պատվաստման արդյունում վրա է հասնում իմ մահը:
7. Ով է պատասխանատվություն կրում պատվաստվելու հետևանքով դիմումիս 5 և 6-րդ կետերի վրա հասնելու դեպքում»: