Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Մակունցի հետ հանդիպմանն ընդամենը 10 մարդ է եկել. «Հրապարակ»

10:06, շաբաթ, 16 հոկտեմբերի, 2021 թ.
Մակունցի հետ հանդիպմանն ընդամենը 10 մարդ է եկել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 14-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը Նյու Յորքում հանդիպում է նախաձեռնել Ամերիկայի հայ իրավաբանների ասոցիացիայի անդամների հետ, սակայն ընդամենը 10 մարդ է եկել: Թեև կազմակերպությունը շուրջ 300 գրանցված անդամ ունի, որոնցից շուրջ 30-ը Նյու Յորքում է բնակվում:

Մակունցը թվիթերյան իր էջում նշել է, որ հանդիպել է ասոցիացիայի հոգաբարձուների խորհրդի անդամների հետ, սակայն իրականում անգամ խորհրդի նախագահ Լուսի Վարպետյանը ներկա չի եղել: Ավելին, կազմակերպության թե՛ թվիթերյան, թե՛ ֆեյսբուքյան և թե՛ պաշտոնական կայքում միջոցառումը որոշել են չլուսաբանել»:

Մանրամասները՝ թերթի համարում:

4240 | 0
Facebook