Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Էրդողանի վարկանիշն անկում է ապրում, իսկ «Գորշ գայլերի» քաղաքական թևը կարող է անցողիկ շեմը չհաղթահարել

21:00, երեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2021 թ.
Էրդողանի վարկանիշն անկում է ապրում, իսկ «Գորշ գայլերի» քաղաքական թևը կարող է անցողիկ շեմը չհաղթահարել

Թուրքիայում դարձյալ սոցիոլոգիական հարցումներ են անցկացվել՝ քաղաքական ուժերի վարկանիշը պարզելու նպատակով:

Սեպտեմբեր ամսին կայացած հարցումների վերջնական արդյունքները հրապարակվել են «Սոցիալ-քաղաքական հետազոտությունների կենտրոնի» կողմից:
     Ըստ այդ հարցման արդյունքների, իշխող Արդարություն և զարգացում կուսակցության (AKP-ԱԶԿ) օգտին պատրաստ են քվեարկել հարցվածների միայն 32.3%-ը: Երկրորդ տեղում Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր, քեմալիստական ուղղվածության «Ժողովրդահանրապետական» կուսակցությունն է (CHP-ԺՀԿ), որը չափազանց մոտեցել է ԱԶԿ-ին: ԺՀԿ-ի օգտին պատրաստ են քվեարկելու հարցվածների 30.9%-ը:

Վերջին տարիներին Էրդողանի և իշխող կուսակցության թիվ մեկ դաշնակից, «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում կուսակցությունը» (MHP-ԱՇԿ) սոցիոլոգիական հարցումների արդյունքներով չի կարողանալու հաղթահարել անցողիկ շեմը և ըստ հրապարակված թվերի, ունի 7.8% վարկանիշ: Երրորդ տեղում «Լավ» կուսակցությունն է (İYİ Parti) 12.1, իսկ չորրորդ տեղում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը»՝ 11.3% վարկանիշով:

Մնացած կուսակցությունների, այդ թվում՝ նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի և նախկին արգործնախարար Ալի Բաբաջանի ղեկավարած կուսակցությունները ունեն 2%-ից էլ ցածր վարկանիշ, գրում է «Էրմենիհաբեր»-ը:

2913 | 0
Facebook