Խնդրում ենք սպասել...

Միջազգային

16-ամյա ծննդկանն սպանել է նորածնին, այնուհետև մահացել արյունահոսությունից

01:12, երեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2021 թ.
16-ամյա ծննդկանն սպանել է նորածնին, այնուհետև մահացել արյունահոսությունից

Կրասնոդարի երկրամասի Կուբանի Սլավյանսկ քաղաքում մահացած են գտել 16-ամյա աղջկան և նրա նորածին երեխային: Ըստ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի, աղջիկն, ով ապրելիս է եղել մոր հետ, ծննդաբերել է բակում գտնվող արտաքնոցում, ինչից հետո երեխային բերանքսիվայր պառկեցրել է բարձի վրա, ինչի հետևանքով նորածինը շնչահեղձ է եղել: Երեխայի մարմինը նետել են փողոց: Ծննդկանի մոտ սկսվել է ուժգին արյունահոսություն: Սակայն ոչ ինքը, ոչ մայրը շտապօգնություն չեն կանչել: 3 օր տառապելուց հետո ծննդկանը մահացել է:

Աղջկա համակուրսեցիները պատմել են, որ նա մտերմացել է իրենից մեծ տղայի հետ, որոշ ժամանակ անց նրանք բաժանվել են, սակայն աղջիկն արդեն հղի է եղել: Մայրն ու դուստրը Ռուսաստան են եկել Ուկրաինայից:

Իրավապահները նաև հայտնում են, որ մահացածը գրանցվել է կանանց կոնսուլտացիայում, սակայն պոլիկլինիկա չի դիմել: Կա կասկած, որ մայրը աղջկան ներարկել է դեղամիջոց, որը պետք է առաջացներ վիժում: Հնարավոր է, դա էլ դարձել է վաղաժամ՝ 5-6 շաբաթ շուտ սկսված ծննդաբերության պատճառ: Անուամենայնիվ, երեխան լույս աշխարհ է եկել առողջ: Այժմ հարուցված է 2 քրգործ՝ «Մահ անզգուշության հետևանքով» և «Մոր կողմից նորածնի սպանություն» հոդվածներով:

7132 | 0
Facebook