Խնդրում ենք սպասել...

Համացանց

Կորոնավիրուսով վարակման 462 և մահվան 13 նոր դեպք

11:12, երկուշաբթի, 27 սեպտեմբերի, 2021 թ.
Կորոնավիրուսով վարակման 462 և մահվան 13 նոր դեպք

Սեպտեմբերի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 259 007 դեպք, որոնցից 240 305-ն` առողջացած, 5264-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12235 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 693 823 թեստավորում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
     Այսպիսով` երեկ կատարվել է 5183 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 462 նոր դեպք: Ունենք 565 առողջացած, 13 մահվան դեպք:
     Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1203 է:

1994 | 0
Facebook